Երևանի Պ. Սևակի փողոցի շենքերից մեկում քաղաքացին ընկել է վերելակի հորանը
Փետրվարի 23-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցի շենքերից մեկի վերելակի հորանը քաղաքացի է ընկել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Պարզվել է, որ շենքի երրորդ հարկում աշխատանքներ իրականցնելիս քաղաքացին ընկել է վերելակի հորանը՝ առաջին հարկում գտնվող խցիկի վրա։
Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: