Աշխարհ

24.02.2024 18:26


ՀԱՊԿ ԽՎ-ից միայն ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ ներկա չեն Բելառուսի ընտրություններին

ՀԱՊԿ ԽՎ-ից միայն ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ ներկա չեն Բելառուսի ընտրություններին

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ներկայացուցիչները Բելառուսի խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ չեն եկել։

Ռիա Նովոստիին ասել է ՀԱՊԿ ԽՎ համակարգող Ալիշեր Էրբաևը։

«ՀԱՊԿ դիտորդները ներկա են գրեթե բոլոր երկրներից, բացի Հայաստանից: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ ԽՎ-ն կոլեգիալ մարմին է, և նրանք պետք է ներկա լինեին նման հասարակական-քաղաքական միջոցառմանը, բայց դա իրենց ընտրությունն է»,-ասել է Էրբաևը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը