Կոտայքի Արտավազ գյուղում Nissan-ը բախվել է Волга-ին և մխրճվել բնակչի տան մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ փետրվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:45-ի սահմանում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Արտավազ գյուղի 1-ին փողոցում, Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 1 փողոցի բնակչին պատկանող Волга մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և մխրճվել բնակչի տան մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել վնասված տան տերերը և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի վայր են ժամանել պարեկները, ոստիկանները:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։