Սուզորդները լճի հատակին հայտնաբերել են 1982 թ․ ուղևորներով անհետացած ավտոմեքենան
Կամավոր սուզորդների թիմի ղեկավար Սքոթ Ռոուզը պատմել է Fox News Digital-ին իր թիմի վերջին, ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Ջեքս Քրիք լճում սուզվելու զարմանալի արդյունքների մասին:
Ըստ նրա, սուզորդները նախ գտել են ջերմափոխանակիչը, որը համապատասխանել է կոնկրետ գործով 1982 թվականից հետախուզվող մեքենային:
Դրանից հետո ջրի մեջ հայտնաբերվել են նաև մարդկային աճյուններ։
Հենց այդ ժամանակ ջրասուզակները զանգահարել են Հյուսիսային Կարոլինայի նահանգի ոստիկանություն՝ պարզելու մեքենան ջրից հանելու լավագույն միջոցը, ինչը հնարավոր կդարձներ պահպանել հանցանշանները:
Ստանալով անհրաժեշտ թույլտվությունները՝ նրանք ի վերջո ցամաքեցրել են ջրամբարի մեծ մասը, իսկ համալսարանի մարդաբանության փորձագետները ուսումնասիրել են աճյունները:
Ջուրը դուրս քաշելուց հետո նրանք կարողացել են հասնել մեքենային, և դրա համարանիշները համընկել են անհետացած 1975 թվականի արտադրության «Camaro»-ի պետհամարանիշներին, որով անհետացած եռյակը ճամփորդել էր 1982 թվականին:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, այս սարսափելի հայտնաբերումը կարող է դառնալ Ուիլյամ Քլիֆթոնի, Դեյվիդ ՄաքՄիքենի և Մայքլ Նորմանի առեղծվածային անհետացման բանալին, որոնք կորել էին 1982 թվականի դեկտեմբերի 10-ին՝ դուրս գալով Չոկովինիտիի բարից, որը սուզման վայրից մեքենայով մոտ 30 րոպե հեռավորության վրա է:
Սուզվելու պատճառը Youtube-ի օգտատերերից մեկի հայտարարությունն էր, որը ջրում հեռակառավարման ջրատեղորոշիչով ինչ-որ արտասովոր բան էր նկատել:
Նա ջրատեղորոշիչի արած լուսանկարները ցույց էր տվել մի քանի փորձագետների, այդ թվում՝ կամավոր սուզորդների խմբին:

Աղբյուրը՝ news.am