Լրահոս

22.02.2024 18:24


BOGG-Ամերիա հաջող գործարքը կարող է էժան փողեր, էժան վարկեր ու ներդրումներ բերել Հայաստան․ Կոնստանտին Սարոյան (տեսանյութ)

BOGG-Ամերիա հաջող գործարքը կարող է էժան փողեր, էժան վարկեր ու ներդրումներ բերել Հայաստան․ Կոնստանտին Սարոյան (տեսանյութ)

BOGG-Ամերիա հաջող գործարքը կարող է էժան փողեր, էժան վարկեր ու ներդրումներ բերել Հայաստան։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը․

«Ամերիան, եթե դառնա BOGG-ի անդամ, անուղղակիորեն միջազգային կապիտալի շուկաներին հասանելիության 1 քայլ առաջ է անում։ Հայաստանում այս պահին չկա Լոնդոնի բորսայում ցուցակված բանկ։

Ի՞նչ կտա դա։ Փողը աշխարհում շատ է, չգիտեն որտեղ ներդնել։ Այդ փողը հոսում է միջազգային ֆինանսական կենտրոններ՝ Լոնդոն, Նյու Յորք, Տոկիո և այլն։ BOGG-ն, որը ցուցակված է Լոնդոնի բորսայում, հասանելիություն ունի էժան փողին։

Այսպիսով կարողանում է այդ փողը ներգրավել և բաշխել ըստ ոլորտների։ Օրինակ դրա մի մասը կգնա Վրաստան, և եթե Հայաստանում կարիք լինի ավելացնել ֆինանսավորման ծավալները, BOGG-ն հնարավորություն ունի էժան փողը բերել ու «լցնել» Ամերիա։ Ամերիան էլ, իր հերթին բացի էժան վարկեր տալուց, կարող է ուղղակի ներդրումներ անել տնտեսության մեջ։ BOGG-ն, այդ առումով, Վրաստանում ակտիվ է»,-նշել է Սարոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Այս խորագրի վերջին նյութերը