ՀՀ-ում Հնդկաստանի ավելի քան 2000 քաղաքացի 1 տարում ստացել է կացության կարգավիճակ
Հայաստանում Հնդկաստանի ավելի քան 2000 քաղաքացի 1 տարում ստացել է կացության կարգավիճակ։
Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից (ՄՔԾ)։
«2023թ. ընթացքում ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել թվով 2,035 Հնդկաստանի քաղաքացի, որից 1994-ը՝ ժամանակավոր կացության, իսկ 41-ը՝ մշտական կացության: 2023թ. ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է թվով 2 Հնդկաստանի քաղաքացի, որից մեկին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն»,-ասված է գրության մեջ։
Համեմատական տանելով 2022 թվականի հետ հարկ է նշել, որ կացության կարգավիճակ ընդհանուր առմամբ ստացել է 2,212 անձ, որից 2,182-ը` ժամանակավոր, իսկ 30-ը` մշտական։
Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների, ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած Հնդկաստանի քաղաքացիներից 75-ը միավորվել է ընտանիքի հետ, 1,882-ի դեպքում պատճառն ուսումն է, իսկ 37-ի դեպքում` ձեռնարկատիրական գործունեությունը։ 2022 թվականին Հնդկաստանի քաղաքացիներից 94-ը միավորվել են ընտանիքի հետ, 1,721-ի դեպքում պատճառն ուսումն է, 343-ի դեպքում` աշխատանքը, 23-ը ձեռնարկատիրական գործունեություն են ծավալել, 1-ն էլ ազգությամբ հայ է։
Մշտական կացության կարգավիճակ ստացողներից 16-ն էլ առնվազն 3 տարի բնակվել է Հայաստանում (2022 թվականին նույնպես 16 անձ), 19-ը` զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ (2022-ին` 12 անձ), իսկ 6-ը ազգությամբ հայ է եղել (2022-ին` 2 անձ)։