Լրահոս

29.02.2024 13:41


Երևանում ամենահին քարայրում մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել

Երևանում ամենահին քարայրում մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել

Երևանում՝ Հրազդան գետի ափի, հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավաղ շրջանից՝ վաղ հին քարի դարից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել Երևանի քաղաքապետարանը: Ընդգծվում է, որ հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել մայրաքաղաքի ամենահին՝ «Երևան-1» քարայրում:

«Այստեղից հայտնաբերվել է ավելի քան 20 հազար՝ տարբեր գույների ու երանգների՝ վանակատից, կայծքարից, բազալտից և հասպիսից պատրաստված բազմատեսակ աշխատանքային գործիքներ, նաև կենդանիների ոսկորներ:

Հայտնաբերվել է նաև քարայրի բնակչի` համեմատաբար լավ պահպանված կմախքը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հնագիտական նյութերը պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում:

Այս խորագրի վերջին նյութերը