Հնդկաստանի ամենահարուստ մարդը հյուրասիրություն է կազմակերպել ավելի քան 50,000 գյուղացու համար (լուսանկար)
Հնդկաստանի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին, նախապատրաստվում է որդու շքեղ հարսանիքին, որը մի քանի օր է տևելու: Միլիարդատերը, հնդկական ավանդույթի համաձայն, հարսանիքից առաջ, հյուրասիրություն է կազմակերպել հայրենի բնակավայրի բնակիչների համար:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Reliance Industries-ի 66-ամյա սեփականատերը հյուրասիրել է ավելի քան 50,000 մարդու:
Չորեքշաբթի երեկոյան Ամբանին և կինը՝ Նիտան, իրենց որդու՝ Անանտի և նրա հարսնացու Ռադհիկա Մերչանտի հետ, եռօրյա խնջույք են կազմակերպել գյուղացիների համար հայրենի Ջամնագար բնակավայրում՝ Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում:
Փեսացուն՝ 28-ամյա Անանտը, որը նաև տնօրեն է ծառայում Reliance-ին պատկանող մի քանի ընկերությունների խորհուրդներում, կամուսնանա միլիարդատեր Շրի Վիրեն Մերչանտի 29-ամյա դստեր հետ:
Ըստ Forbes-ի Ամբանին ոչ միայն Հնդկաստանի, այլև Ասիայի ամենահարուստ մարդն է. նրա կարողությունը գնահատվում է 114 մլրդ դոլար: Ամբանին իր դստեր համար 2018 թվականին անցկացրել է ամենաթանկ հարսանիքը Հնդկաստանում, որը, ըստ տեղեկությունների, արժեցել է 100 միլիոն դոլար:
Սպասվող հարսանիքի հյուրերի թվում են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և մի քանի ներկա և նախկին քաղաքական առաջնորդներ, Իվանկա Թրամփը՝ ԱՄՆ նախկին նախագահի դուստրը, ինչպես նաև Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը, Կանադայի նախկին վարչապետ Սթիվեն Հարփերը և Բութանի թագավորը։
Հիմնական տոնակատարությունները, որոնք կանցկացվեն մարտի 1-3-ը, կունենան տարբեր թեմատիկաներ:

Աղբյուրը՝ tert.am