Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել թուրքական գրոհային ԱԹՍ-ներով
Թուրքական իշխանամերձ TGRT Haber-ն անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանն Թուրքիայի կողմից Ադրբեջանին վաճառված AKINCI տեսակի գրոհային անօդաչու թռչող սարքերի մասին։
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ ավելի վաղ Ադրբեջանում տեղի են ունեցել զորավարժություններ, որին մասնակցել են Թուրքիայի կողմից Ադրբեջանին վաճառված AKINCI տեսակի գրոհային անօդաչու թռչող սարքերը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 20 մետր թևերի բացվածք ունեցող «Akıncı» ԱԹՍ-ն համալրված է արհեստական բանականության համակարգով, արբանյակային հաղորդակցության համակարգերով, օդ-օդ ռադարներով, խոչընդոտները հայտնաբերող ռադարներով:
ԱԹՍ-ն համալրված է նաև թուրքական արտադրության զինամթերքով՝ ռումբերով ու հրթիռներով (MAM-L, MAM-C, Cirit, L-UMTAS, Bozok, MK-81, MK-82, MK-83, KGK-MK-82, Gökdoğan, Bozdoğan, SOM-A), որոնց թվում են թևավոր և օդ-օդ հրթիռներ: