Լրահոս

01.03.2024 11:31


«Խոր Վիրապ» արգելավայրում և մոտակա տարածքում մոտ 100 հա խոտածածկույթ է այրվել

«Խոր Վիրապ» արգելավայրում և մոտակա տարածքում մոտ 100 հա խոտածածկույթ է այրվել

Փետրվարի 29-ին, ժամը 16։58-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոր Վիրապ» պետական արգելավայրում և մոտակա տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։03-ին, մարվել՝ 21։20-ին: Այրվել են մոտ 100 հա խոտածածկույթ և եղեգնուտ, որից՝ մոտ 50 հա-ն արգելավայրին պատկանող տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 8 աշխատակց։

Այս խորագրի վերջին նյութերը