Գերմանիայում գործադուլը կաթվածահար է արել հասարակական տրանսպորտի աշխատանքը
Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում մարտի 1-ին հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատողները գործադուլ են անցկացնում։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Դաշնային երկրամասերի մեծ մասում գործնականում կաթվածահար է եղել ավտոբուսների և քաղաքային ռելսային տրանսպորտի երթևեկությունը: Նախազգուշական գործադուլների ալիքը, որոնք անցկացվում են Ver.di արհմիության կոչով, Գերմանիայում սկսվել է շաբաթվա սկզբից` ընդգրկելով տարբեր երկրամասեր:
Արհմիությունների ակցիայի գագաթնակետը դարձել է մարտի 1-ի համընդհանուր գործադուլը։ Նույն օրն ամբողջ Գերմանիայում տեղի կունենան բազմաթիվ ցույցեր` ի պաշտպանություն կլիմայի:
Ver.di արհմիությունը ցանկանում է հասնել տրանսպորտային ձեռնարկությունների մոտավորապես 90 հազար աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման։ Ver.di-ի պահանջների թվում են աշխատաժամանակի կրճատումը՝ աշխատավարձի պահպանմամբ, հերթափոխերի միջև հանգստի ժամանակի ավելացումը, արձակուրդային օրերի ավելացումը կամ արձակուրդային գումարի բարձրացումը։
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Քևին Կյուներտը բարձր է գնահատել այն փաստը, որ արհմիությունների և շրջակա միջավայրի պաշտպանների բողոքի ակցիաներն անցկացվում են միաժամանակ՝ այդ միությունը համարելով «ռազմավարական առումով խելացի»:
Գերմանիայում գործադուլը կաթվածահար է արել հասարակական տրանսպորտի աշխատանքը
Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում մարտի 1-ին հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատողները գործադուլ են անցկացնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: