Թուրքիայում հիվանդանոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել․ կան վիրավորներ
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի նահանգի հիվանդանոցներից մուտքին մոտակա սրճարանում հրաձգություն է տեղի ունեցել, յոթ մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դենիզլիում երկու մարդ կրակ է բացել Փամուկկալեի համալսարանական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի մուտքի մոտ գտնվող սրճարանում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ։ Կրակ բացողները դիմել են փախուստի։