Սանկտ Պետերբուրգում պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում. կա ԱԹՍ-ի գրոհի վարկած
Սանկտ Պետերբուրգում մարտի 2-ի վաղ առավոտյան պայթյուն է որոտացել բնակելի շենքում,կան տարհանվածներ:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ միջադեպի արդյունքում զոհեր և տուժածներ չկան:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել քաղաքի Կրասնոգվարդեյսկի շրջանի բնակելի շենքերից մեկում։ Պայթյունի փաստը հաստատել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը: Ռուսական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ շենքը ենթարկվել է ԱԹՍ-ի գրոհի, սակայն դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:
Նահանգապետ Բեգլովը Telegram-ի իր ալիքում կատարել է հետևյալ գրառումը. «Զոհեր չկան, երկու շենքերի պատշգամբների ապակիները մասամբ վնասվել են, տուժած բնակարանների բնակիչները տարհանվել են»։
Նրա խոսքով՝ ներկայում «առաջնահերթություններից է վնասի բնույթի գնահատումը՝ բնակիչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»։
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության անձնակազմերը, ԱԻՆ աշխատակիցներն ու իրավապահները։
Վնասված հինգ հարկանի շենքը կառուցվել է 1979 թվականին, ունի վեց մուտք և 90 բնակարան։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ վնասվել են նաև հարևան շենքերի ապակիները։
Սանկտ Պետերբուրգում պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում. կա ԱԹՍ-ի գրոհի վարկած
Սանկտ Պետերբուրգում մարտի 2-ի վաղ առավոտյան պայթյուն է որոտացել բնակելի շենքում, կան տարհանվածներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ միջադեպի արդյունքում զոհեր և տուժածներ չկան: