Երևանի կենտրոնի շինհրապարակում պատը փլուզվել է ավտոմեքենայի վրա. վնասվել է գազախողովակը
Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանուկ Աբեղյան 5 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակի հարևանությամբ բնակվող բնակչի քարե պարիսպը փլուզվել է։
Shamshyan.com-ի տվյալներով, տուժածներ չկան, սակայն մոտ 50 մետր երկարությամբ 7 մետր բարձրությամբ պատը փլուզվել և թափվել է Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով նաև գազախողովակը, ինչի պատճառով գազի արտահոսք է սկսվել։