Աշխարհ

03.03.2024 12:47


Մենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա․ Շոլց

Մենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Հռոմում Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարում ելույթի ժամանակ, դեմ է արտահայտվել Ուկրաինա զինվորականներ ուղարկելուն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա։ Մենք չենք ցանկանում պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև և կանենք ամեն ինչ դա կանխելու համար»,-ասել է Շոլցը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամները չպետք է դառնան հակամարտության կողմ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը