«Ակտիվիստները» Վիկտորիա թագուհու կիսանդրու վրա շիլա և մուրաբա են քսել և պատվանդանի վրա վիրավորական գրառում արել
This is Rigged ակտիվիստների խմբի երկու անդամների մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նրանք շիլա և մուրաբա են լցրել Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի կիսանդրու վրա և ներկով անպարկեշտ գրառում արել Գլազգոյի Kelvingrove արվեստի պատկերասրահում և թանգարանում, հայտնում է PA Media-ն:
This Is Rigged-ի անդամներ 30-ամյա Սորչա Նի Մհարտին և 23-ամյա Հաննա Թեյլորը իրենց «ակցիան» անցկացրել են կեսօրին մոտ և շղթայել իրենց պատվանդանին:
Խումբը հայտարարել է, որ ակցիան անցկացրել է՝ ի նշան բողոքի սննդի աճող պակասի դեմ:
Այս տարի խմբի կողմից իրականացված այլ հնարքներ ներառում են Հոլիրուդհաուս պալատի թագավորական ճաշասենյակի գրավումը:
This is Rigged-ը հայտարարել է, որ կշարունակի նմանատիպ գործողություններ իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել իր պահանջները, որոնք ներառում են սուպերմարկետներում մանկական սննդի գները իջեցում մինչև 2021 թվականի մարտի գները, ինչպես նաև Շոտլանդիայի կառավարության ֆինանսավորում և Շոտլանդիայի յուրաքանչյուր 500 տնային տնտեսությունների համայնքային սննդի կենտրոնի ներդրում:

Աղբյուրը՝ news.am