Լրահոս

04.03.2024 11:10


Կողոպուտ «Մանկական երկաթուղու» տարածքում․ ռուս զբոսաշրջիկի են կողոպտել

Կողոպուտ «Մանկական երկաթուղու» տարածքում․ ռուս զբոսաշրջիկի են կողոպտել

Երեկ՝ մարտի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները «Հրազդանի» կիրճում բռնել ու վնասազերծել են կողպուտ կատարողին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, ժամը 17։15-ի սահմաններում «Հրազդանի» կիրճում գտնվող «Մանկական երկաթուղու» տարածքում ՌԴ քաղաքացի 30-ամյա Յանօբուխովիին են մոտեցել իրեն անծանոթ 2 քաղաքացիներ, որի ժամանակ նրանցից մեկը բացահայտ հափշտակել է նրա պայուսակը և դիմել փախուստի։

Տուժածը հետապնդել է նրանց, սակայն չի կարողացել արդյունքի հասնել և այդ պահին «Հրազդանի» կիրճում նկատել է ծառայություն կատարող պարեկներին ու հայտնել, որ իրեն թալանել են, իր սև պայուսակով փախել են դեպի «Հրազդանի» կիրճի ուղղությամբ։

Պարեկները կարողանում են ճիշտ կողմնորշվել և «Հրազդանի» կիրճի աջ և ձախ կողմերով սկսում են որոնողական աշխատանքներ ու մոտ 1 կմ հեռավորության վրա նկատում են կասկածյալին, սակայն նա շարունակում է դիմել փախուստի։

Պարեկները նրան 1 կմ հետապնդում են ու կարողանում են բռնել, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա մոտ հայտնաբերվում է գողացված պայուսակը, որում լինում է տուժածի տան բանալին, դրամապանակը, բանկային քարտեր և գումար։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողներն էլ օպերատիվ տեղեկություններով պարզել են պարեկների կողմից վնասազերծված Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արայիկ Շ․-ի հանցակցի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Բ․-ն է, ում հայտնաբերելու համար ոստիկանները աշխատանքներ են կատարում։

Արայիկ Շ․-ն ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տուժածն ասում էր․ «Անհավատալու բան ստացվեց, պայուսակը այնպես տարան, էլ ասելու չէր, բայց ես չկարողացա բռնեմ, լավա ձորում պարեկներին տեսա, նրանց ասեցի ու րոպեների ընթացքում կողոպտիչին բռնեցին, ով չէր հասցրել պայուսակիս պարունակությունը դատարկել»։

Այս խորագրի վերջին նյութերը