Աշխարհ

04.03.2024 12:12


Ասիայի ամենահարուստ ընտանիքի ժառանգի նախահարսանեկան խնջույքը տևել է 3 օր. դրան ներկա են եղել Ցուկերբերգը, Գեյթսը, Թրամփի դուստրն ու Ռիհանան (լուսանկար)

Ասիայի ամենահարուստ ընտանիքի ժառանգի նախահարսանեկան խնջույքը տևել է 3 օր. դրան ներկա են եղել Ցուկերբերգը, Գեյթսը, Թրամփի դուստրն ու Ռիհանան (լուսանկար)

Ասիայի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին, որդու՝ Անանտ Ամբանիի և նրա հարսնացուի՝ Ռադհիկա Մերչանտի համար նախահարսանեկան ճոխ խնջույք է կազմակերպել, որը տևել է երեք օր:

Այս մասին գրում է businessinsider.com-ը՝ մանրամասնելով, որ միջոցառմանը ներկա են եղել ամբողջ աշխարհից հարուստ և ազդեցիկ հյուրեր, այդ թվում՝ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ու կինը՝ Փրիսցիլա Չանը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը: Ընդհանուր առմամբ հրավիրված է եղել 1,200 հյուր, որոնց համար ելույթ է ունեցել երգչուհի Ռիհանան: Աստղին, ըստ աղբյուրների, ելույթի համար վճարվել է 6-9 մլն դոլար:

Մինչդեռ բուն հարսանիքը կայանալու է հուլիսին և լինելու է էլ ավելի ճոխ ու տպավորիչ:

Ինչպես ավելի վաղ գրել էր Tert.am-ը, Մուկեշ Ամբանին, հնդկական ավանդույթի համաձայն, որդու հարսանիքից առաջ, հյուրասիրություն է կազմակերպել հայրենի բնակավայրի բնակիչների համար:

Չորեքշաբթի երեկոյան Ամբանին և կինը՝ Նիտան, իրենց որդու՝ Անանտի և նրա հարսնացու Ռադհիկայի հետ, եռօրյա խնջույք են կազմակերպել գյուղացիների համար հայրենի Ջամնագար բնակավայրում՝ Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում:

Փեսացուն՝ 28-ամյա Անանտը, որը նաև տնօրեն է ծառայում Reliance-ին պատկանող մի քանի ընկերությունների խորհուրդներում, կամուսնանա միլիարդատեր Շրի Վիրեն Մերչանտի 29-ամյա դստեր հետ:

Ըստ Forbes-ի Մուկեշ Ամբանին ոչ միայն Հնդկաստանի, այլև Ասիայի ամենահարուստ մարդն է. նրա կարողությունը գնահատվում է 114 մլրդ դոլար: Ամբանին իր դստեր համար 2018 թվականին անցկացրել էր ամենաթանկ հարսանիքը Հնդկաստանում, որը, ըստ տեղեկությունների, արժեցել է 100 միլիոն դոլար:

Մուկեշ Ամբանին՝ կնոջ և որդու հետ

(From left to right) Billionaire industrialist Mukesh Ambani, son Anant and wife Nita,

Իվանկա Թրամփն ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ

According to a leaked planning documents, the dress code for the visit to the rescue centre is 'jungle fever'

Մուկեշ Ամբանին՝ հյուրերի հետ

Guests are also expected to visit a nearby animal rescue centre that is home to more than 2,000 animals

Մարկ Ցուկերբերգն ու Բիլ Գեյթսը

Pictures and videos from the event showed an illustrious array of guests dressed in elegant attire attending what has been described as the most expensive wedding festivities in Indian history

Բոլիվուդյան աստղ Շահ Ռուխ Խանը

Bollywood star Shah Rukh Khan performing at a pre-wedding bash
(From right to left) Mukesh Ambani, Anant Ambani, Paula Hurd, and Bill Gates posing for a photograph at a pre-wedding bash of Mukesh Ambani's son Anant

Ռիհանա

Rihanna posing for pictures at the Jamnagar airport in Jamnagar, as she leaves after attending the pre-wedding celebration hosted by Indian billionaire tycoon Mukesh Ambani, for the nuptial of his son Anant Ambani and Radhika Merchant
Other guests included Bill Gates and Mark Zuckerberg

Other guests included Bill Gates and Mark Zuckerberg

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը