Գիտնականները պարզել են, թե որն է մոլորակի ամենածանր կենդանին
Գիտնականները պարզել են, որ 40 միլիոն տարեկան կետի բրածոն, որը ժամանակին համարվում էր բոլոր ժամանակների ամենածանր կենդանին, այժմ զիջում է կապույտ կետին:
Սկզբնապես համարվում էր, որ հսկայական, 17 մետրանոց կետը, որը ենթադրաբար շատ հաստ ոսկորներ է ունեցել, կշռել է մինչև 340 մետրիկ տոննա, ինչը համարժեք է 150 մեքենայի՝ իրար վրա դրված:
Սակայն ամերիկացի գիտնականներն այժմ նվազեցրել են նրա քաշը՝ ասելով, որ նա չէր կարողանա գոյատևել կամ նույնիսկ լողալ, եթե կշռեր այնքան, որքան նախկինում կանխատեսված էր:
PeerJ ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ հնագույն կենդանին վերադարձվել է կշեռքի վրա և «նիհարել» մինչև հայտնի ամենամեծ կապույտ կետերի քաշի կեսը:
Բրածո կետի կմախքը, որը հայտնի է որպես Perucetus colossus, նախկինում համարվում էր Երկրի վրա երբևէ ապրած ամենածանր կենդանին:
Հետազոտողների գնահատմամբ, այն ապրել է մոտ 39 միլիոն տարի առաջ և պատկանում է վաղ կետերի անհետացած խմբին, որոնք կոչվում են բազիլոզավրիդներ:
Գիտնականները պարզել են, որ ամենածեր կենդանու ոսկորները անսովոր հաստ են եղել։
Պարզվել է, որ բրածո հսկա կետը՝ Perucetus colossus-ն ունի ինչպես ծավալուն ներքին ոսկորներ, այնպես էլ արտաքինից ոսկրերի լրացուցիչ աճ․ վիճակ, որը կոչվում է պախիոստոզ, այն նաև նկատվում է որոշ ժամանակակից ջրային կաթնասունների մոտ, ինչպիսիք են լամանտինները:
Հիմնվելով մի շարք ենթադրությունների վրա՝ գիտնականները սկզբում հաշվարկել են, որ կետի մարմնի զանգվածը կազմում է մոտ 180 մետրիկ տոննա, սակայն առավելագույնը հասել է 340 մետրիկ տոննայի:
Ըստ այս հաշվարկների, Perucetus colossus-ը նույնքան ծանր է, որքան երբևէ հայտնի ամենամեծ կապույտ կետը, չնայած նրան, որ զգալիորեն ավելի կարճ է՝ ընդամենը 17 մետր՝ համեմատած կապույտ կետերի հետ, որոնք կարող են հասնել անհավատալի 33 մետրի:
Այժմ հետազոտողները հաշվարկել են, որ 17 մետր երկարությամբ Perucetus colossus-ը իրականում կշռել է 60-ից 70 տոննա:
Նոր գնահատականների համաձայն, մինչև 20 մետրի հասած Perucetus-ը կարող է կշռել ավելի քան 110 տոննա, ինչը, այդուհանդերձ, դեռևս շատ ցածր է 270 տոննայանոց ամենամեծ կապույտ կետերից:
«Նոր քաշի դեպքում կետը հնարավորություն է ունեցել լողալ դեպի մակերևույթ և մնալ այնտեղ, սուզվելուց հետո շնչելով և վերականգնվելով, ինչպես դա անում է կետերի մեծ մասը»,-հայտարարել են գիտնականները:

Աղբյուրը՝ news.am