«Տիտանիկ» ֆիլմի վերջին տեսարանում ցուցադրվող դուռն աճուրդի կհանվի 40 հազար դոլարով
«Տիտանիկ» ֆիլմի վերջին տեսարանում ցուցադրվող դուռն աճուրդի կհանվի 40 հազար դոլարով, հայտնում է Daily Mail-ը։
Խոսքն այն փայտի կտորի մասին է, որի վրա փրկվել է Քեյթ Ուինսլեթի հերոսուհին։ Աճուրդի կազմակերպիչները բացահայտել են, որ ռեկվիզիտն ունի 2,44 մետր երկարություն և 1,04 մետր լայնություն․ հետաքրքիրն այն է, որ իրականում այն կարող էր միաժամանակ տեղավորել ինչպես Ուինսլեթի, այնպես էլ Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարներին:
Հայտնի է, որ աճուրդը կանցկացվի մարտի 20-ից 24-ը։ Լոտի մեկնարկային գինը 40 հազար դոլար է:
Ֆիլմի երկրպագուները բազմիցս վիճել են դրա ավարտի մասին՝ պնդելով, որ երկու հերոսներն էլ կարող էին փրկվել՝ մնալով ջրի վրա լողացող այդ հենակի վրա (ֆիլմում միայն Քեյթ Ուինսլեթի հերոսուհին է ողջ մնում):
Սակայն «Տիտանիկ»-ի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, ի պաշտապանություն իր տեսարանի, մի առիթով նշել էր, որ դուռը չէր դիմանա զույգի ծանրությանը և, ի վերջո, կխորտակվեր, և որ Ջեքը «պետք է մեռներ», քանի որ պատմությունը ողբերգություն էր:

Աղբյուրը՝ style.news.am