Գյումրիում կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը
Գյումրի քաղաքի «ԱՐԹ-ՀԵՍՏԵԼ» ընկերությանը պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում կատարված ստուգման ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, փորձարկման արդյունքում տորթ «Նութելլա» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Կրեմային հրուշակեղենի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումը վերացնելը։