Աշխարհ

04.03.2024 20:25


Տղամարդը ապուրի պատճառով վիճաբանել է զուգընկերուհու հետ ու դանակով հարվածել նրան

Տղամարդը ապուրի պատճառով վիճաբանել է զուգընկերուհու հետ ու դանակով հարվածել նրան

Ռուսաստանի Ամուրի մարզի Բլագովեշչենսկի քաղաքային դատարանը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտել մի տղամարդու, որն ապուրի պատճառով վիճել է իր զուգընկերուհու հետ և դանակահարել նրան։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։

Հետաքննության տվյալներով՝ ամեն ինչ տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին։ Ամբաստանյալը զուգընկերուհու հետ ալկոհոլ է խոհանոցային դանակով հաց կտրատելիս։ Վերջինս ինչ-որ պահի նկատել է, որ թոռնուհու համար պատրաստած ռասսոլնիկի մեջ (ռուսական խոհանոցի ուտեստ, ապուր, որի հիմքն է հանդիսանում աղ դրած վարունգը) միս չկա, և բողոքել է տղամարդուց։ Կոնֆլիկտ է տեղի ունեցել, որից հետո կինը մոտեցել է բազմոցին, իսկ սենյակակիցը մոտեցել է նրան ու դանակով հարվածել փորին։

Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, մարդու կյանքի համար վտանգավոր, առարկան որպես զենք օգտագործելը»): Նա իր պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում։

Այս խորագրի վերջին նյութերը