Աշխարհ

04.03.2024 22:09


Ինտիմ տեսարանի նկարահանման ժամանակ Քեյթ Ուինսլեթը ստիպված է եղել դուրս հրավիրել նկարահանող խմբի անդամներից երկուսին

Ինտիմ տեսարանի նկարահանման ժամանակ Քեյթ Ուինսլեթը ստիպված է եղել դուրս հրավիրել նկարահանող խմբի անդամներից երկուսին

Սիրային տեսարանների նկարահանումը դերասանների համար կարող է ծանր փորձություն լինել, սակայն Քեյթ Ուինսլեթը, ով այս շրջանում նկարահանվում է «Ռեժիմը» ​​երգիծական դրամայում, ասում է, որ իր մասնակցությամբ ինտիմ տեսարաններն այնքան զվարճալի էին, որ ստիպված է եղել խմբի երկու անդամներին դուրս հրավիրել սենյակից՝ ծիծաղելու համար, գրում է Daily Mail-ը:

Ուինսլեթը սերիալում մարմնավորում է կենտրոնական Եվրոպայի երեւակայական պետության դիկտատորին, որը սիրավեպ ունի իր զինվոր թիկնապահի՝ Զուբակի հետ (նրան մարմնավորում է բելգիացի դերասան Մաթիաս Շյոնաերտսը):

«Ըստ սյուժեի՝ Ելենան (դերասանուհու հերոսուհին) եւ Զուբակը սիրով են զբաղվում հինգերորդ սերիայի էպիզոդում։ Եվ նա բղավում է. «Ոչ մի դեպքում չկծես ինձ»,-պատմել է դերասանուհին,-«Խմբից երկու հոգու ստիպված էինք դուրս հրավիրել՝ ծիծաղելու համար։ Նրանցից մեկը մեր կինեմատոգրաֆիստ Ալվին Կուչլերն էր, մյուսը՝ ոճաբաններից մեկը։ Զավեշտալի էր նաեւ այն, որ Մաթիասն ուներ դաջվածքներ, եւ երբ նա քրտնում էր, դրանք իմ մաշկին էին տպվում։ Ես ասացի՝ «Ասես ինձ վրա թերթ տպված լինի»։

«Ռեժիմը», որի գլխավոր դերերում հանդես են գալիս նաեւ Անդրեա Ռայզբորոն ու Հյու Գրանտը, գրվել է Ուիլ Թրեյսիի կողմից, իսկ ռեժիսորը Սթիվեն Ֆրիրսն է:

Թրեյսին նշել է, որ սցենարը գրել է՝ ոգեշնչվելով Եթովպիայի վերջին կայսր Հայլե Սելասիեի կենսագրությունից:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը