Աշխարհ

04.03.2024 17:15


Մեքսիկայում սկեսուրը որդու ամուսնությունը խափանելու համար կարգադրել է ներկ թափել ապագա հարսի զգեստին (լուսանկար)

Մեքսիկայում սկեսուրը որդու ամուսնությունը խափանելու համար կարգադրել է ներկ թափել ապագա հարսի զգեստին (լուսանկար)

Մեքսիկայում կինն արտասովոր տարբերակ է գտել որդու հարսանիքը կանխելու համար. նա վարձել է երեք երիտասարդի, որպեսզի նրանք հարսի զգեստի վրա կարմիր ներկ թափեն ու այդպիսով խափանեն հարսանիքը:

Ինչպես նշում է Oddity Central-ը, երբ հարսնացուն կանգնած է եղել եկեղեցու դիմաց, մեքենայից իջած անծանոթները նրա զգեստին ներկ են թափել և այն կեղտոտել: Բացի այդ, նրանից մեկը տեսանկարահանել է ամբողջ գործընթացը՝ պատվիրատուին ցույց տալու համար: Այնուհանդերձ, հարսը չի ընկճվել, զգեստափոխվել է և արարողությունն ի վերջո կայացել է:

Դեպքը տեղի է ունեցել Սիուդադ Օբրոգոն քաղաքում:

Հայտնի է, որ տղայի ընտանիքը դեմ է եղել աղջկա հետ ամուսնությանը: Փեսայի ընտանիքը բավականին հարուստ է և համոզված, որ աղջիկն ամուսնանում է միայն գումարի համար:

Նշվում է, որ եկեղեցում արարողությանը փեսայի ընտանիքից որևէ մեկը ներկա չի եղել:

My mother-in-law hired someone to throw red paint on me on our wedding day'  | The Chronicle

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը