Լրահոս

05.03.2024 09:37


Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախված ավտեմեքենաներից մեկի 28 և 2 տարեկան ուղևորները հոսպիտալացվել են

Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախված ավտեմեքենաներից մեկի 28 և 2 տարեկան ուղևորները հոսպիտալացվել են

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 4-ին, ժամը 17:05-ին ահազանգ է ստացել, որ Պտղունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Հ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Տ․ Մ․-ն (ծնված 1996 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 2022 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը