Աշխարհ

05.03.2024 11:25


Իրանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Իրանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Իրանի հարավ-արևելյան շրջանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆանուջ քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 13 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը