Աշխարհ

05.03.2024 19:53


Աշխարհի ամենատարեց բնակիչը նշել է 117-րդ տարեդարձը (լուսանկար)

Աշխարհի ամենատարեց բնակիչը նշել է 117-րդ տարեդարձը (լուսանկար)

Աշխարհի ամենատարեց բնակիչը նշել է 117-րդ տարեդարձը. խոսքն իսպանացի թոշակառու Մարիա Բրանյաս Մորերայի մասին է, գրում է Daily Mail-ը:

Մորերան ծնվել է Սան Ֆրանցիսկոյում 1907 թվականին, երբ քաղաքը տառապում էր բուբոնիկ ժանտախտի երկրորդ ալիքից: Այնուհետև նա վերապրել է երկու համաշխարհային պատերազմ, իսպանական գրիպի համավարակը, իսպանական քաղաքացիական պատերազմը և Covid-19-ի համավարակը:

Իսպանուհին աշխարհի ամենատարեց մարդու պաշտոնական կոչումը ստացել է 2023 թվականի հունվարին՝ ֆրանսիացի միանձնուհու մահից հետո:

Իր տարիքի համար անսովոր է, սակայն Մորերան X սոցցանցի ակտիվ օգտատեր է և իր 16,000 հետևորդներին պարբերաբար թարմացումներ է տալիս իր առօրյայի մասին:

Այսօր նա գրել է. «Բարի լույս աշխարհ։ Այսօր ես դառնում եմ 117 տարեկան։ Ես այսքան հեռու եմ գնացել»։

The oldest person in the world Maria Branyas Morera celebrating her 117 birthday today

Այս տարիքում Մորերայի բացառիկ առողջությունը գրավել է գիտնականների ուշադրությունը՝ ուսումնասիրելու կնոջ օրգանիզմը:

Գիտնական Մանել Էսթելլերը իսպանական ABC լրատվականին ասել է. «Նա միանգամայն պարզ միտք ունի: Նա տպավորիչ հստակությամբ հիշում է իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, երբ նա ընդամենը չորս տարեկան էր: Նա չունի սրտանոթային որևէ հիվանդություն, որը տարածված է տարեցների մոտ։ Ակնհայտ է, որ կա գենետիկ բաղադրիչ, քանի որ նրա ընտանիքի մի քանի անդամներ ևս 90 տարեկանից բարձր են»:

Ms Morera became the world's oldest person following the death of French nun Lucile Randon in January 2023

Մորերան համաձայնել է համագործակցել գիտնականների հետ և որոշ գիտական թեստեր անցնել. գիտնականները հույս ունեն ավելին իմանալ երկարակեցության գաղտնիքների մասին: Նրանք արդեն վերցրել են նրա թքի, արյան և մեզի նմուշները և կհամեմատեն կնոջ 80-ամյա դստերից վերցված նմուշների հետ։ Նմուշները թույլ կտան գիտնականներին ուսումնասիրել Մորերայի գեները և օգնել դեղամիջոցների մշակմանը, որոնք կարող են պայքարել տարիքային հիվանդությունների դեմ:

Her nursing home Residència Santa María del Tura told the Guinness Book of World Records at the time that they would be hosting a 'small celebration behind closed doors' to commemorate the achievement

Մորերան ունի երեք երեխա, 11 թոռ և 13 ծոռ, իր երկարակեցությունը վերագրում է «կարգապահ լինելուն, հանգստությանը» և «թունավոր մարդկանցից հեռու մնալուն»:

Ms Morera was born in San Francisco in 1907 while the city was suffering from a second wave of the Bubonic plague but family took the decision to return to Spain in 1915. Picture of Ms Morera from 1925 when she was just 18

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը