Աշխարհ

05.03.2024 15:47


Դիմա Բիլանը տուժել է խարդախներից

Դիմա Բիլանը տուժել է խարդախներից

Դիմա Բիլանը խարդախության զոհ է դարձել։ Նրա ընկերն օրերս զրկվել է չորս հարյուր հազար ռուբլուց՝ կարծելով, թե օգնում է երգչին, գրել է «Московский комсомолец»-ը։

Տեղի ունեցածի մասին Բիլանը մինչ այժմ չի կարողանում պատմել առանց հույզերի։

«Վերջերս իմ ծանոթը ինձ 400 հազար ռուբլի էր ուղարկել»,-հոգոցով նշել է Դիման,-«Թեև դա բնավ ինձ համար չէր»։

Բիլանի խոսքով՝ ընկերը հաղորդագրություն էր ստացել իբր իրենից՝ պարտքով փող վերցնելու խնդրանքով։ Ընկերը, խարդախությունը չզգալով, որոշել էր օգնել Դիմային։ Նա անմիջապես փոխանցել է նշված գումարը՝ բոլորովին չսպասելով, որ գործ ունի խարդախների հետ։

Բիլանի խոսքով՝ «խաբեբաներն այժմ այնքան հնարամիտ են դարձել, որ երբեմն դժվար է հասկանալ, թե ումից ես հաղորդագրություն ստանում»։ Ուստի, նա բոլորին կոչ է անում զգոն լինել և գումար չփոխանցել՝ մինչև որ հաստատ համոզված չլինես, թե ով է ստացողը։

Երգիչը նաև վստահեցնում է, որ փորձում է պարտք չվերցնել։ Բիլանն ակտիվորեն աշխատում է. նրա համերգներն անցնում են անշլագով։ Ուստի ֆինանսների պակաս նա չունի։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը