Աշխարհ

05.03.2024 16:35


Գազայում սովի մասին խոսելն առայժմ անհնար է, բայց վիճակը ծայրահեղ է. ԱՀԿ

Գազայում սովի մասին խոսելն առայժմ անհնար է, բայց վիճակը ծայրահեղ է. ԱՀԿ

Գազայում պաշտոնապես սովի մասին խոսելն առայժմ անհնար է, բայց պարենային վիճակի վատացումը աննախադեպ է, Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է օկուպացված պաղեստինյան տարածքում ԱՀԿ ներկայացուցիչ Ռիչարդ Պեպերկորնը։

Նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել էր, որ տասը երեխա մահացել է սովից Գազայի հյուսիսի Քամալ Ադվան մանկաբուժական հիվանդանոցում։

«Ոչ, առայժմ դեռ անհնար է պաշտոնապես հայտարարել, որ Գազայում սով է, դա տեխնիկական հարց է։ Դա չի փոխում այն փաստը, որ պարենային իրավիճակը ծայրահեղ է, ինչն առավել քան զարմանալի է, եթե հիշենք, որ անկլավում, որն արտադրում էր ամեն տեսակ մթերքներ, երբեք պարենային խնդիր չի եղել։ Արագությունը, որով իրավիճակը վատացել է այսքան կարճ ժամանակահատվածում, աննախադեպ է»,-ասել է նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը