Աշխարհ

05.03.2024 20:56


Բուլղարիայի վարչապետ Դենկովը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

Բուլղարիայի վարչապետ Դենկովը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովի (Բուլղարիայի խորհրդարան) քարտուղարին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС »-ը, այդ մասին հայտնել է Բուլղարիայի Նախարարների խորհրդի մամուլի ծառայությանը։

Նշվում է, Կառավարության ղեկավարը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա ավելի ուշ:

Ավելի վաղ Նիկոլայ Դենկովը հայտարարել էր, որ պաշտոնապես հրաժարականի մասին կհայտարարի մարտի 6-ին։

Այս խորագրի վերջին նյութերը