Կարծիք

06.03.2024 10:35


Ավինյանն ու ՔՊԿ-ն՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (լուսանկար)

Ավինյանն ու ՔՊԿ-ն՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (լուսանկար)

Երևանի քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը միացավ հակաեկեղեցական արշավին։

Երևանի քաղաքապետարանի կայքում իրազեկում է հրապարակվել՝ «Վարդանանք» անունը կրող շարժման կողմից մարտի 8-20-ը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքներ անցկացնելու վերաբերյալ։

Այսպիսով ապացուցվում է, որ հակաեկեղեցական գործողությունները հովանավորվում են ՔՊԿ-ի կողմից։

Նաև սիմվոլիկ է, որ այս ակցիան նախատեսված է իրականացնել Նիկոլի սիրած տոնական վայրում՝ այն նույն Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ նա մարտի 1 հրահրեց, 10 զոհի պատճառ դառավ ու ծլկեց դեպքի վայրից, հետո դա շահարկելով՝ եկավ իշխանության։

Հիշեցնեմ, որ սրանք նման մի հակաեկեղեցական ակցիա էին ուզում անցկացնել Էջմիածնում, բայց հանրային լայն ընդվզման արդյունքում վախեցան ու հետ կանգնեցին իրենց մտադրությունից։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը