Լրահոս

06.03.2024 10:51


ԲԴԽ-ն հայտնել է 2 դատավորի լիազորությունների կասեցման մասին

ԲԴԽ-ն հայտնել է 2 դատավորի լիազորությունների կասեցման մասին

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը։

«Հավելենք, որ Դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը