ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հրաժարական է տվել
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է, որ երրորդ բարձրաստիճան ամերիկացի դիվանագետ Վիկտորյա Նուլանդը կլքի իր պաշտոնը մինչև ամսվա վերջ։ Պետքարտուղարության հայտարարության մեջ չի նշվում Նուլանդի հրաժարականի պատճառները։
Ինչպես նշում է BBC-ն, դիվանագետ Նուլանդը ծառայել է որպես Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնական՝ Բարաք Օբամայի վարչակազմում: Նա հրաժարական է տվել 2017-ին Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո՝ 2016-ին: Այնուհետև նա վերադարձել է որպես պետքարտուղարի օգնական քաղաքական հարցերով։
Համարվում էր, որ նա կփոխարինի Վենդի Շերմանին որպես պետքարտուղարի տեղակալ, և նույնիսկ Շերմանի հրաժարականից հետո յոթ ամիս ստանձնել էր վերջինիս պարտականությունները, բայց նախագահ Ջո Բայդենը, ի վերջո, գտավ մեկ ուրիշին այդ պաշտոնի համար:
Ներկայիս պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բարձր է գնահատել Նուլանդի ավելի քան երեք տասնամյակի պետական ծառայությունը և շնորհակալություն հայտնել նրա դերի համար՝ վեց նախագահների և 10 պետքարտուղարների օրոք ամբողջ աշխարհում ԱՄՆ քաղաքականության ձևավորման գործում:
Ռուսաստանում Նուլանդին հիշում են «Պետդեպարտամենտի բլիթներով». 2013-ին Կիևում Մայդանի ժամանակ նա Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պյատի հետ այցելել էր ցուցարարների վրանային քաղաք, որտեղ ցուցարարներին բաժանել էր սենդվիչներ և բլիթներ: Դրանից հետո ռուսական լրատվամիջոցներում «Պետդեպարտամենտի բլիթներ» արտահայտությունը հաճախ է օգտագործվում՝ նկարագրելու ԱՄՆ աջակցությունը ցույցերին:

Աղբյուրը՝ tert.am