Բայդենը և Թրամփն առաջատար են դարձել երկրում անցկացված նախնական ընտրություններում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակ են տարել երկրի տարբեր նահանգներում երեքշաբթի՝ մարտի 5-ին անցկացված նախնական ընտրություններում, ինչը թույլ է տալիս ակնկալել, որ նրանք կլինեն նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների երկու թեկնածուները։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ քվեարկության նախնական արդյունքների՝ «Սուպեր երեքշաբթի»-ի ընթացքում Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում Թրամփը հաղթող է ճանաչվել 12 նահանգներում։ Նրա միակ մրցակից, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին հաղթել է Վերմոնտում։
Իսկ Բայդենն, ըստ նախնական հաշվարկների, Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում հաղթող է ճանաչվել 14 նահանգներում, ինչպես նաև Այովայում, որտեղ քվեարկել են փոստով։ Նա պարտվել է Ամերիկյան Սամոա տարածքում, որտեղ ձեռնարկատեր Ջեյսոն Փալմերը ստացել է 51 ձայն, իսկ Բայդենը՝ 40։
Նախնական արդյունքների հրապարակումից հետո Բայդենը և Թրամփը սկսել են քննադատել մեկը մյուսին։ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր կալվածքում ելույթի ժամանակ Թրամփը քննադատել է Բայդենի միգրացիոն քաղաքականությունը՝ նրան անվանելով պատմության «վատագույն նախագահը»։
Իսկ Բայդենը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թրամփը ԱՄՆ-ն կվերադարձնի «դեպի քաոս, պառակտում և խավար»։
Ըստ սոցիոլոգիական հարցումների արդյունքների՝ ամերիկացիները չեն ցանկանում տեսնել 77-ամյա Թրամփի և 81-ամյա Բայդենի միջև ևս մեկ ընտրապայքար։ Հարցումները վկայում են, որ երկուսն էլ քվեարկողների շրջանում ցածր վարկանիշ ունեն։
Բայդենը և Թրամփն առաջատար են դարձել երկրում անցկացված նախնական ընտրություններում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակ են տարել երկրի տարբեր նահանգներում երեքշաբթի՝ մարտի 5-ին անցկացված նախնական ընտրություններում, ինչը թույլ է տալիս ակնկալել, որ նրանք կլինեն նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների երկու թեկնածուները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։