Աշխարհ

06.03.2024 21:42


ՌԴ-ում տղամարդը 5-րդ հարկում գտնվող բնակարան ձի է բերել՝ կնոջը Մարտի 8-ի առթիվ շնորհավորելու համար (տեսանյութ)

ՌԴ-ում տղամարդը 5-րդ հարկում գտնվող բնակարան ձի է բերել՝ կնոջը Մարտի 8-ի առթիվ շնորհավորելու համար (տեսանյութ)

ՌԴ Կեմերովոյի շրջանի Օսիննիկի քաղաքի բնակիչը, որը ձի է մտցրել իր բնակարան, մեկ օրով վարչական կալանքի է ենթարկվել մանր խուլիգանության համար, հաղորդում է ոստիկանության մարզային մամուլի ծառայությունը հեռագրային ալիքում։ Այս մասին գրում է rbc.ru-ն:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որում տղամարդը ձիուն մտցնում է բազմաբնակարան շենքի մուտք։ Ոստիկանությունը ցուցադրել է տեսանյութի մոնտաժված տարբերակը, որի երկրորդ մասում ձին արդեն կանգնած է բնակարանում։ Տեսանյութը նկարահանած կինը պատմել է, որ ամուսինը որոշել է այս կերպ շնորհավորել իրեն Մարտի 8-ի կապակցությամբ։

Ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննություն են անցկացրել հրապարակման հայտնվելուց հետո և հայտնաբերել կենդանուն տուն բերող տղամարդուն։ Պարզվել է, որ նա Կրասնայա Օռլովկա գյուղի անասնաբուծական ֆերմայում բանվոր է։

Տղամարդը պատմել է, որ գիշերը հարբած վիճակում ֆերմայից վերցրել է ձիերից մեկին և դրանով տուն գնացել՝ կենդանուն ընտանիքին ցույց տալու։ Նա աստիճաններով բարձրացել է տան հինգերորդ հարկ և ձիուն մտցրել բնակարան։ Կենդանին այնտեղ անցկացրել է մոտ մեկուկես ժամ, որից հետո տղամարդը նրան դուրս է բերել փողոց և վերադարձրել ֆերմա։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Принц на белом коне: житель Кузбасса привел лошадь в квартиру на пятом  этаже, чтобы сделать сюрприз жене

Այս խորագրի վերջին նյութերը