Տնտեսական

07.03.2024 11:54


Հին դիզայնի դոլարներով ցանկացած գործարքի դեպքում բանկերը որպես միջնորդավճար գանձում են գործարքի 1%-ը

Հին դիզայնի դոլարներով ցանկացած գործարքի դեպքում բանկերը որպես միջնորդավճար գանձում են գործարքի 1%-ը

Հետքը գրում է՝ Հայաստանում հաճախորդը «կրակն է ընկնում» հին դիզայնի և հին թողարկման (հիմնականում՝ 2006թ․) 100-դոլարանոցների ձեռքը, երբ փորձում է բանկերում այդ դոլարներով որևէ գործարք անել։

Հոդվածի հեղինակը մոտ մեկ ամիս առաջ դոլարային գործարք է արել, և գործարքի երկրորդ կողմը վաճառված գույքի դիմաց նրան կանխիկ դոլար է տվել, որի մեծ մասը՝ հին դիզայնի և հին թողարկման 100-դոլարանոցներով։

Դիցուք, դուք ցանկանում եք հին դոլարներով 8 հազար դոլար փոխանցել ձեր հաշվեհամարին, դրա 1%-ը՝ 80 դոլարը բանկը գանձում է և հաշվեհամարին փոխանցում է 7920 դոլարը։

«Եթե դոլարը 2009 թվականից առաջ է թողարկվել և, բնականաբար, հին դիզայնով է, քանի որ նոր դիզայնով դոլարները թողարկվել են 2009-ից հետո, յուրաքանչյուր տեսակի գործարքի դեպքում գանձում ենք գործարքի չափի 1 %-ը»,– ասացին բանկից։

Թե ինչու են նման բան որոշել, բանկի աշխատակիցները հստակ բացատրություն չեն տալիս՝ «մեզ մոտ այդպես է»։

Այս խորագրի վերջին նյութերը