Կարծիք

07.03.2024 14:24


Կովկասում քրդերի դերը հայերն են կատարում

Կովկասում քրդերի դերը հայերն են կատարում

Մերձավոր Արեւելքում քրդերը հատուկ դեր են կատարում։ Երբ պետք է Թուրքիայի, Սիրիայի, Իրանի հետ ինչ-որ խնդիր լուծել, քրդերին ակտիվացնում են, հույսեր տալիս ու որպես մսացու օգտագործում։ Հետո, երբ պետք է լինում այդ երկրների հետ կարգավորել հարաբերությունները, քրդերին որպես մատաղ զոհաբերում են։ Եւ սա մշտապես կրկնվում է։ Փաստորեն քրդերը ընդամենը արյունատու խաղաքարտ են։

Կովկասում այդ դերը հայերն են կատարում, երբ պետք է, հույս են տալիս, երբ պետք է, տանում են կոտորվելու ու երբ պետք է, մեր հաշվին միմյանց հետ հաշտվում են։ Ու նույն կերպ բոլոր կողմերն են վարվում, անկախ նրանից, թե լիբերալ ու դեմոկրատ են, թե ավտորիտար ու ավանդական։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը