Աշխարհ

09.03.2024 16:27


Մոսկվայում ոստիկանական ծառայություններն ուժեղացված ռեժիմի են անցել

Մոսկվայում ոստիկանական ծառայություններն ուժեղացված ռեժիմի են անցել

Մոսկվայում ոստիկանական ծառայություններն ուժեղացված ռեժիմի են անցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է «Baza»-ն՝ նշելով, որ դա կապված է մարտի 8-ին ԱՄՆ դեսպանատան կողմից մայրաքաղաքում հնարավոր ահաբեկչությունների մասին հաղորդագրության հրապարակման հետ։

«Մոսկվայի կենտրոնում և տրանսպորտի որոշ տեսակների վրա պարեկային խմբերի թիվն ավելացել է 2-2,5 անգամ, հերթապահության են ուղարկվել նաև քաղաքացիական հագուստով աշխատակիցներ:

Ընդ որում, պարեկային ծառայության կազմում պարտադիր պետք է լինի նաև կին։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է նրանով, որ պետք է ստուգեն և կանայք, և տղամարդիկ»,-նշում է տելեգրամյան ալիքը։

Այս խորագրի վերջին նյութերը