Լրահոս

09.03.2024 17:37


Պայթյուն՝ ԱԺ նախկին պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող շշերի գործարանում. կան վիրավորներ

Պայթյուն՝ ԱԺ նախկին պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող շշերի գործարանում. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկները, շտապօգնության բժիշկները:

Ըստ տեղեկությունների՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Թե ինչն է եղել պայթյունի պատճառը՝ պարզվում է:

Աղբյուրը հայտնում է, որ նշված գործարանը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին և նշված գործարանում շաբաթներ առաջ էլ խոշոր հրդեհ էր տեղի ունեցել:

Այս խորագրի վերջին նյութերը