Լրահոս

10.03.2024 10:42


Երևան-Երասխ ճանապարհին Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե արգելապատնեշներին․ վարորդը տեղում մահացել է

Երևան-Երասխ ճանապարհին Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե արգելապատնեշներին․ վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 02:10-ի սահմաններում 20-աամյա Ռազմիկ Թ .-ն Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Մասիսի կամրջի մոտ, իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել բետոնե սյուներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, Ռազմիկ Թ.-ն տեղում մահացել է։

Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, կիսվել է իրարից, իսկ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են 2 օդամղիչ ատրճանակներ, որոնցից մեկը՝ թմբուկավոր։ Քննությամբ պարզվում է՝ արդյունք այն կապ ունի վթարի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը