Լրահոս

10.03.2024 20:04


Երևանում բախվել է 6 մեքենա. մեկն էլ տապալել է երկաթե էլեկտրասյունը

Երևանում բախվել է 6 մեքենա. մեկն էլ տապալել է երկաթե էլեկտրասյունը

Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհին, բախվել են 26-ամյա Ալբերտ Բաբաևի վարած Nissan March, 53-ամյա Գևորգ Մանուկյանի վարած Opel Zafira, 27-ամյա Ալֆրեդ Գևորգյանի վարած Toyota Camry, 22-ամյա Ռուդիկ Դավթյանի վարած Opel Vectra և 24-ամյա Գրիշա Արտուշյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և տապակել այն։

Այս խորագրի վերջին նյութերը