Աշխարհ

11.03.2024 10:19


Մակրոնն առաջիկա շաբաթներին կայցելի Կիև

Մակրոնն առաջիկա շաբաթներին կայցելի Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա շաբաթներին կայցելի Կիև։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Գործակալության տվյալներով՝ այս որոշումը հայտարարվել է Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կիրակի օրը կայացած հեռախոսազրույցից հետո։

Ինչպես նշում է AFP-ն, զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման իրենց հանձնառությունը՝ ներառյալ կիբերանվտանգությունը, ականազերծումը և զենքի արտադրությունը։

Ավելի վաղ ֆրանսիական Challenges շաբաթաթերթը, հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին, հայտնել էր, որ Մակրոնը հետաձգել է իր այցը Ուկրաինա, որը պետք է կայանար փետրվարի 13-14-ը։ Հրատարակության տվյալներով՝ Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը ուղևորության հետաձգումը բացատրել է անվտանգության նկատառումներով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը