Աշխարհ

11.03.2024 10:26


Այժմ, երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել․ Զախարովա

Այժմ, երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել․ Զախարովա

Ֆրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թեև այնտեղ խաղաղապահ դեր կատարել է Ռուսաստանը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, որ, իր կարծիքով, Հարավային Կովկասում Փարիզի ակտիվության աճը «մի տեսակ փոխհատուցում է Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման»։

Ռուս դիվանագետի տեսանկյունից՝ Կովկասում Ֆրանսիայի փորձերը ներառում են խաղաղապահ ջանքեր։

«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղապահության հետ, մեր երկիրն էր, որ ստանձնեց և կատարեց ամբողջ խաղաղապահ դերը, նույնիսկ ԼՂ կարգավորման համատեքստում որպես միջնորդ: Այժմ, երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել»,-ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի վերջին պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նրա հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ Փարիզն աջակցում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ջանքերին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը