Աշխարհ

11.03.2024 11:38


Արհեստական ​​բանականությամբ ռոբոտը հարցազրույցի ժամանակ սկսել է «հետապնդել» լրագրողուհուն

Արհեստական ​​բանականությամբ ռոբոտը հարցազրույցի ժամանակ սկսել է «հետապնդել» լրագրողուհուն

Արհեստական ​​բանականությամբ միանգամայն ինքնավար ռոբոտը շոկ է առաջացրել շրջապատող մարդկանց մեջ, երբ Սաուդյան Արաբիայում տեխնոլոգիական փառատոնի ժամանակ՝ հարցազրույցի ընթացքում, կարծես, սկսել է «հետապնդել» լրագրողուհուն, գրում է New York Post-ը։

Լրագրողուհի Ռավյա Կասեմը ելույթ էր ունենում Մոհամմադ անունով ռոբոտի մոտ կանգնած, երբ ռոբոտը առաջ է շարժվել և դիպել նրա հետույքին։

Կասեմը, ակնհայտորեն ապշած, արագ հեռացել է ռոբոտից՝ ձեռքը բարձրացնելով և հրամայելով, որ կանգ առնի: Այնուհետև նա շարունակել է իր շնորհանդեսը DeepFest-ում՝ արհեստական բանականության փառատոնում, որը կայանում էր Էր-Ռիադում:

Ռոբոտաշինության QSS ընկերությունը, որը ստեղծել է Մոհամմադին, Metro UK-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ ռոբոտը «լիովին ինքնավար է» և գործում է «անկախ, առանց մարդու անմիջական վերահսկողության»:

«Մենք արդեն մանրակրկիտ վերլուծել ենք տեսագրությունները և միջադեպի հանգամանքները և որևէ շեղում չենք գտել Մոհամմադի ակնկալվող պահվածքից, սակայն լրացուցիչ միջոցներ կձեռնարկենք, որպեսզի ոչ ոք չմոտենա ռոբոտին նրա տեղաշարժման տիրույթում»,-հայտնել են ընկերությունում։

Ընկերությունը նաև պարզաբանել է, որ Մոհամմադը ստեղծվել է վտանգավոր միջավայրում առաջադրանքներ կատարելու և մարդկանց անվտանգությունը բարելավելու համար, ինչը ստիպել է հավատալ, որ ռոբոտը պարզապես խնդրել է Կասեմին մի քայլ առաջ գնալ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը