Աշխարհ

11.03.2024 18:50


Շանը զբոսանքի հանած տղամարդը պատահաբար 70 մլն տարեկան տիտանոզավրի կմախք է հայտնաբերել

Շանը զբոսանքի հանած տղամարդը պատահաբար 70 մլն տարեկան տիտանոզավրի կմախք է հայտնաբերել

Ֆրանսիայի բնակիչ Դեմիեն Բոշետոն դուրս է եկել շան հետ զբոսանքի և 70 միլիոն տարեկան տիտանոզավրի գրեթե անվնաս կմախք հայտնաբերել:

Բոշետոն հսկայական բրածոի կտորները գտել է 2022 թվականի մայիսին Ֆրանսիայի հարավում գտնվող Կրուսի գյուղի իր տան մոտ գտնվող Մոնտուլիեի անտառներում իր շան՝ Մաֆինի հետ զբոսնելիս, գրում է France Bleu-ն։

Բոշետոն պարբերականին պատմել է, որ դինոզավրի կմախքը հայտնաբերել է ժայռի եզրի սողանքի շնորհիվ, որը մերկացրել է ոսկորները։

Ոչ մասնագետ «հնէաբանը» սպասել է մինչև հիմա, որպեսզի հայտարարի իր գլխավոր գտածոյի մասին, որպեսզի այն վայրը, որտեղ մասնագետները պեղել են կմախքը, պաշտպանված մնա կողոպտիչներից և հետաքրքրասերներից, պատմել է նա ABC News-ին:

25-ամյա Բոշետոն և Կրուսի թանգարանի Հնագիտական ​​և հնէաբանական մշակութային ասոցիացիայի (ACAP) անդամները երկու տարի աշխատել են կմախքի պեղումների վրա:

Բոշետոյի հայտնաբերած բուսակեր դինոզավրերի տեսակը՝ տիտանոզավրերը, հայտնի են իրենց շատ երկար պարանոցով: Դրանք ապրել են կավճի ժամանակաշրջանում, որը եղել է 145-66 միլիոն տարի առաջ:

Բրածոն այժմ ցուցադրվում է Կրուսի թանգարանում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը