Աշխարհ

11.03.2024 19:58


Ե՞րբ են մարդիկ սկսել հագուստ կրել

Ե՞րբ են մարդիկ սկսել հագուստ կրել

Գիտնականները որոշել են պարզել, թե երբ է մարդն սկսել հագուստ կրել։ Սա դժվար հարց է, որովհետև հագուստն այնպես չի պահպանվում, ինչպես քարե, ոսկրե և այլ ամուր նյութերից պատրաստված արտեֆակտները։ Ապացույցներն ստացվել են մի քանի հիմնական աղբյուրներից, ներառյալ ոսկորները, ասեղները և բիզը, ինչպես նաև ոջիլները, գրել է Live Science-ը։

Ոջիլները մասնագիտացած են իրենց միջավայրում ապրելու հարցում, օրինակ՝ տեսակը, որն առաջացել է, որպեսզի հայտնվի մարդու գլխի մազերի մեջ, չէր ապրի մարդու ճակատի մազերի մեջ։ Բայց մինչ մեր նախնիները զրկվել են մազածածկույթից, այդ ոջիլները, հավանաբար, թափառել են նրանց ամբողջ մարմնով։ Եվ այսպես, ուսումնասիրելով ԴՆԹ-ն՝ ոջիլների էվոլյուցիան պարզելու համար, գիտնականները հաշվարկել են, որ այդ երկու տեսակներն առանձնացել են մոտ 3 մլն տարի առաջ։ Սակայն մարդու գենետիկայի հետազոտությունը ցույց է տալիս, որ մենք մազերը կորցրել ենք մոտ 1,2 մլն տարի առաջ։ Այդ հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել այն ժամանակը, երբ մեր նախնիները կորցրել են իրենց մազածածկույթը։

Ֆլորիդայի համալսարանի կենսաբան Դևիդ Ռիդի գլխավորած գիտնականների խումբը հաշվարկել է, որ ժամանակակից մարդիկ սկսել են մշտապես հագուստ կրել մոտ 170 000 տարի առաջ, նախավերջին սառցե դարաշրջանում։

Բայց կան վկայություններ, որ հոմինինները՝ մեր մերձավոր նախնիները, հագուստ կրել են շատ ավելի վաղ։ Գերմանիայում գտնված հետքերը վկայում են այն մասին, որ հոմինինները (Homo heidelbergensis) կրել են արջի մորթի՝ տաքանալու համար, մոտ 300 000 տարի առաջ։

Մորթին օգտագործելու հետքերն անպայման չէ, որ նշանակեն, թե հագուստն արդեն առկա է եղել. հոմինինները կարող էին այդ մորթին օգտագործել, օրինակ, ապաստան կառուցելու համար։ Բայց քանի որ այն ժամանակ ջերմաստիճանը միջինը մոտ 3,6 աստիճանով ավելի սառն էր ըստ Ֆարենհեյթի (Ցելսիուսի 2 աստիճան), մարդիկ, հավանաբար, այդ մորթին օգտագործել են, որպեսզի տաքանան, նշել է Իվո Վերհեյենը Գերմանիայի Թյուբինգենի համալսարանից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը