Մահացել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Մորգունովան
Երեկ 84 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Սվետլանա Մորգունովան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մորգունովայի մահվան պատճառը արյան թրոմբն էր, որը պոկվեց»,-ասել է Վերա Մուսատովան` Մորգունովայի մտերիմ ընկերուհին:
Հեռուստահաղորդավարի զարմիկը՝ Տագանսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Իլյա Սվիրիդովը, ասել է, որ Մորգունովայի հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը։
Սվետլանա Մորգունովան Ռուսաստանի ժողովրդական արտիստ է և ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ: 1961 թվականից աշխատել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում որպես հաղորդավար։ Նա վարում էր «Կապույտ լույս» և «Առավոտյան փոստ» հաղորդումները:
Մահացել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Մորգունովան
Երեկ 84 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Սվետլանա Մորգունովան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սվետլանա Մորգունովան Ռուսաստանի ժողովրդական արտիստ է և ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ: 1961 թվականից աշխատել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում որպես հաղորդավար։ Նա վարում էր «Կապույտ լույս» և «Առավոտյան փոստ» հաղորդումները:
Աղբյուրը՝ armeniasputnik.am