Լրահոս

11.03.2024 20:38


Վանաձորում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեությունը

Վանաձորում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում (Լոռու մարզ, ք. Վանաձոր)։

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ արտադրամասը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես՝ արտադրական շինությունների առաստաղները, պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առկա են բորբոսի հետքեր:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը