Աշխարհ

11.03.2024 19:04


Ամերիկացի միլիարդատերերը վաճառել են 11 միլիարդ դոլարի արժեթուղթ

Ամերիկացի միլիարդատերերը վաճառել են 11 միլիարդ դոլարի արժեթուղթ

Ամերիկացի միլիարդատերերն ակտիվ վաճառում են արժեթղթերը, ինչը, ըստ որոշ փորձագետների, կարող է վկայակոչել սպասվող ֆինանսական ճգնաժամի մասին, գրում է Daily Mail-ը:

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, միայն այս ամիս վաճառել է Amazon-ի՝ 8,5 միլիարդ դոլար արժողությամբ արժեթղթեր:

Մարկ Ցուկերբերգը վաճառել է Meta-ի մոտ 1,4 միլիոն արժեթուղթ՝ մոտավորապես 638 միլիոն դոլար արժողությամբ:

Ջեյմի Դայմոնը՝ JPMorgan-ի նախագահ և գործադիր տնօրենը, անցած շաբաթ 150 միլիոն դոլար է վաստակել արժեթղթերի վաճառքից:

Walmart-ի սեփականատեր Ուոլթոն ընտանիքը մեկ շաբաթվա ընթացքում վաճառել է 1,5 միլիարդ դոլարի արժեթուղթ՝ դեկտեմբերից ի վեր վաճառքի ընդհանուր եկամուտը հասցնելով 2,3 միլիարդ դոլարի:

Որոշ փորձագետներ սա կապում են ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների հետ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը