Այաթոլա Համենեի. «Մեզ վրա հարձակմանը կամ նույնիսկ նման սպառնալիքին մենք կպատասխանենք ամբողջ ուժով»
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին հայտարարել է, որ Իրանի վրա հարձակվելուն կամ նման լուրջ սպառնալիքին իրենք կպատասխանեն «ամբողջ ուժով»։
–Մեր թշնամիները, մասնավորապես ԱՄՆ–ը, իր դաշնակիցներն ու սիոնիստական վարչակարգը, պետք է իմանան, որ ինչ–որ երկիր ներխուժելը Իրանի ավանդույթների մեջ չէ, բայց մենք ամոբղջ ուժով կպատասխանենք, եթե լինի Իրանի վրա հարձակում կամ նույնիսկ նման սպառնալիք,– հայտարարել է Համենեին։
Հիշեցնենք, որ վերջերս իրանա-իսրայելյան հարաբերություններն էլ ավելի են լարվել։ ՄԱԳԱՏԷ–ի զեկույցը Իրանին մեղադրեց միջուկային զենքի ստեղծման ծրագիր ունենալու համար, Իսրայելն էլ իր հերթին անընդհատ զորավարժություններ է անում՝ գործարկելով, մասնավորապես, հեռու տարածության համար նախատեսված հրթիռային ռումբեր։